Ի՞նչ տրամադրությամբ քրիստոնյաները պիտի կարդան Աստծո խոսքը։ hogevor qarozner hayeren

«Աստծո խոսքը,- գրում է մի հեղինակ,- մարդու խոսք չէ,հետևաբար չպետք է այն կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն ենք կարդում։ Աստծո խոսքում անթեղված է հրաշագործ «զորություն ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։ Հետևաբար, եթե ցանկանում ես հոգեշահ կերպով կարդալ Աստծո խոսքը, ապա.

Ա.
Ընթերցիր երկյուղածությամբ և աղոթքով։ Ձեռնամուխ եղիր ընթերցանությանը՝ նախապես թոթափելով սիրտդ բոլոր կենցաղային հոգսերից և ներքուստ աղերսիր Տեր Հիսուս Քիստոսին, որ բացի
միտքդ՝ Աստվածաշունչը հասկանալու համար։

Բ.
Կարդացածը վերագրիր անձիդ այնպես, որ ասես այն հենց քեզ է վերաբերում. «Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում», – մի անգամ ասաց Տերն Իր աշակերտներին (Մարկ. ԺԳ 37)։

Գ.
Կարդա առանց աճապարելու՝ ջանալով հասկանալ յուրաքանչյուր բառը։ Եթե չհասկանաս որևէ խոսք, մտածիր, թե այն ինչ կարող էր նշանակել, և ներքուստ աղոթիր, որ Տերը հասկացնի քեզ. եթե,
այնուամենայնիվ, չհասկանաս, թո՛ղ և շարունակի՛ր ընթերցանությունը։ Նշանակում է՝ դեռ չի եկել այդ խոսքը հասկանալու ժամանակը,կհասկանաս հետո։

Դ.
Եթե հասկացել ես Աստծո խոսքի խրատը, ապա անմիջապես ջանա՛ կատարել այն՝ Տեր Հիսուսից խնդրելով օգնել քեզ այդ բանում, և կլինես «քո Տիրոջ հավատարիմ և երանելի ծառան»
(Հովհ.ԺԳ 17)26:
<<Ինչպես կարդալ Աստվածաշունչը>> գրքից