Մեղքերի ընդհանրական խոստովանության այս աղոթքը (կոչում ենք նաև «Մեղա»՝ ըստ առաջին բառի),
որ 10 հատվածից է կազմված, հավատացյալը կամ հավատացյալների խումբն ասում է քահանայի առաջ, ծնրադիր։
Քահանան ինքն է այն կարդում կամ հավատացյալների խմբից մեկը, և ամեն
հատվածից հետո հավատացյալների խումբը «Մեղայ Աստուծոյ» է
արտասանում, որին ի պատասխան քահանան ասում է. «Աստուած
թողութիւն շնորհեսցէ», այսինքն՝ «Թող Աստված թողություն շնորհի»։
Գրաբար
(Ա). Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ։
Մեղուցեալ եմ Աստուծոյ։ Խոստովանիմ առաջի Աստուծոյ և սրբուհւոյ Աստուածածնին և առաջի քո,
հայր սուրբ,զամենայն մեղս, զոր գործեալ եմ։ Քանզի մեղայ խորհրդով, բանիւ և գործով, կամայ և ակամայ, գիտութեամբ և անգիտութեամբ։ Մեղայ Աստուծոյ։
Աշխարհաբար
(Ա) Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և
Սուրբ Հոգու դեմ։ Մեղանչել եմ Աստծո դեմ։ Խոստովանում եմ
Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս
բոլոր մեղքերը։ (2) Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և
գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ։
Մեղանչեցի Աստծո դեմ։
Քանի որ մարդու ցանկացած մեղք՝ գործված սեփական անձի դեմ, թե իր նման մարդու կամ Աստծո որևէ արարածի,ոտնահարումն է Աստծո կամքի և հաճելի չէ Նրան, ուստի և գործվում է Նրա դեմ։ Սա գիտակցելով՝ իր մեղքերը զղջացողը
դրանք խոստովանում է Աստծո առաջ՝ որպես իր և Նրա միջև միջնորդ ունենալով քահանային և բարեխոս՝ ս. Աստվածածնին։ Մարդը մեղանչում է խորհուրդներով, խոսքերով և գործերով։ Այս մեղքերը կարող են գործվել կամովին, երբ մարդ դրանք սեփական հոժարությամբ ու առանց որևէ պարտադրանքի է գործում. ակամա, երբ մարդ անզգուշաբար, առանց չար դիտավորության, ինչպես նաև արտաքին կամ ներքին պարտադրանքի տակ է մեղանչում. գիտությամբ, այսինքն՝ քաջ գիտակցելով, որ իր արածը մեղք է,
սակայն չերկյուղելով ու արածի համար ցավ չզգալով. և անգիտությամբ, այսինքն՝ չիմանալով, որ այն, ինչ գործում է, մեղք է։ Ակամա և անգիտությամբ գործված մեղքերը համարվում են ներելի մեղքեր, իսկ գիտությամբ ու կամովին գործվածները՝ մահուչափ կամ մահացու։ Ներելի մեղքերը կարող են ներվել ու քավվել նաև առանց քահանայի առաջ կատարվող անհատական խոստովա-
նության, միայն զղջմամբ, Աստծուց ներում հայցելով և ընդհանրական խոստովանությամբ, ինչպես նաև ողորմության գործերով, պահքով, հավատքով կատարվող խաչակնքումներով,
«Տերունական» ու այլ աղոթքների արտասանությամբ և ուրիշ նմանատիպ միջոցներով,որոնցով՝ ակամա մեղանչած անձը հավատքով ու Տիրոջ հանդեպ
վստահությամբ հանգստացնում է իր խիղճը։Ցանկացած մեղք, նույնիսկ շատ փոքր կարծվածը, եթե գործվում է կամովին ու գիտությամբ, և գործողն այնուհետև չի
զղջում դրա համար ու չի ապաշխարում, համարվում է մահուչափ մեղք և չի ներվելու։ Այս մեղքի մասին է խոսում ս. Հովհաննես առաքյալը Ա Հովհ. Ե 16-17-ում։ Եվ հակառակը՝ նույնիսկ ամենածանր մահուչափ, այսինքն՝ կամովին ու գիտությամբ գործված մեղքը դառնում է ներելի և թողության արժանանում, եթե այն գործած անձնավորությունն այնուհետև սրտանց զղջում է դրա համար, մեղքը խոստովանում ու ապաշխարում։
«Այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտի և նրա կամքի համաձայն չի վարվում, շատ ծեծ կուտի» (Ղուկ. ԺԲ 47), այսինքն՝ մահացու մեղքի մեջ մնալու և չապաշխարելու պատճառով կարժանանա Տիրոջ դատաստանին ու հավիտենական պատժին։
«Իսկով չգիտի և ծեծի արժանի բան է գործում, սակավ ծեծ կուտի»
(Ղուկ. ԺԲ 48), այսինքն՝ անգիտությամբ ու ակամա գործած ներելի մեղքի (կամ ճշմարտապես ապաշխարելու հետևանքով ներելի դարձա՛ծ մեղքի) համար, միայն այս կյանքում, իր խղճմտանքի դատաստանին ենթարկվելով կպատժվի։
Բացատրություն «մեղքերի ընդհանրական
խոստովանության աղոթքի խոսքերի»