Մեր մասին

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ԱՐՄԷՆ ՔՀՆՅ. ՄԵԼՔՈՆԵԱՆ

Աւազանի անունով Սարգիս Մելքոնեան, ծնեալ Սուրիա Գամիշլի 20 մարտ 1971-ին. նախնական կրթութիւն ստացած եմ Գամիշլիի Ազգ. Եփրատ վարժարանէն ներս , ապա Մեծի տանն Կիլիքիոյ կաթողիկոսութեան Պիքֆայայի Զարէհեան դպրևանք.

09.09.1990 Քահանայական ձեռնադրութիւնս ստացայ Բերիոյ թեմի առաջնորդ Սուրէն Արք. Գաթարոյանի ձեռամբ, ու նշանակուեցայ որպէս վանահայր Տէր-Զօրի ապրիլեան նահատակաց յուշահամալիրին, ու անկէ ետք եղած եմ հոգևոր հովիւ Լիբանանի Նոր-Հաճնի Ս. Գէորգ եկեղեցւոյ ու Նոր-Սիսի Ս. Սարգիս եկեղեցւոյ Պուրճ համուտ մինչև սեպտեմբեր 1996.

Այդ ժամանակաշրջանին խմբագիր եղած եմ ՄԱՇՏՈՑ անունով կրօնաբարոյական ամսաթերթին ու անոր կողքին կազմակերպած եմ կրօնաբարոյական դասախօսութիւններ, ու յառաջացուցած ՄԵՂՐԻ պատանեկան երգչախումբը.

Գերմանիոյ Հոլանտայի թեմերէն ներս ծառայած եմ որպէս այցելու հոգևոր հովիւ մինչև 2018թ.

2018 Մարտի 22 նշանակուած որպէս հոգևոր հովիւ յարաւային շրջաններու, Zuid Holand և Noord brabant.

2019 ին նշանակուած հոգևոր հովիւ Limburg – Genk և Mechelen  շրջաններուն։
2022 ին  Հոգևոր հովիւ Լուքսէմպուրկի հայոց Luxemburg

http://www.facebook.com/terarmen
https://www.fatherarmen.com
http://www.youtube.com/@fatherarmen