Փոխարինենք մեր «փաղաքշական» բառերը` օգտակար բառերով…երեխան պարգև է Աստծուց, պարտավոր ենք նրան կրթել Աստծու խոսքով:

13422473_1021178974663018_7744885549052761815_oԲոլորս լսել ենք այն օրհնությունները, որոնք հնչում են խորհրդակատար քահանայի շրթներից Մկրտության խորհրդի` Դրոշմի ժամանակ: Մենք շատ ենք սիրում մեր փոքիրկ երեխային, և օրվա ընթացքում բազում անգամներ համբուրում ենք նրա դրոշմված զգայարանները, ասում ենք ամենատարբեր անհավանական փաղաքշական բառեր, սակայն երբեք չենք մաղթում մեր երեխային այն, ինչ ասվում է Մկրտության Խորհրդի ժամանակ: Վստահ եմ, եթե մենք այս խոսքերը հաճախ կրկնենք, երեխայի ականջը կլսի ու մեծանալով կդառնա այդպիսին, ինչպիսին մաղթել ենք իրեն: Օրինակ` երբ համբուրում ենք երեխայի ձեռքերը, կարող ենք ասել, թող այս ձեռքերը առաքինի և բարի գործեր կատարելու համար ծառայեն միայն, և ոչ թե. «մեռնեմ ջանիդ», «մեռնեմ սրտիդ» «ուտեմ մռութդ», և այլ անհավանական արտահայտություններ, որոնք չենք կարող անել, այլ երեխայի ականջը սովորեցնենք մկրտության ժամանակ նրա ստացած օրհնություններին, ինչ կարող ենք անել:
 
Ահա հրաշագործ մաղթանքները, որոնք ասվում է դրոշմի ժամանակ.
Ճակատի կնիքը անապական պարգևների համար է,
աչքերինը՝ լուսավորության համար, որ երբեք մահ չտեսնեն,
ականջներինը՝ Աստծո պատվիրանները լսելու,
հոտոտելիքինը՝ կյանքի անուշության բույրը զգալու համար,
բերանինը՝ որ այն ամուր մնա շրթունքների պահպանության ներքո,
ձեռքերինը՝ առաքինի և բարի գործեր կատարելու համար,
սրտինը՝ որ սիրտը սրբության մեջ հաստատվի, և ճշմարիտ Հոգին իր մեջ նորոգվի,
մեջքինը՝ որ լինի ամուր վահան չարի բոլոր թունավոր նետերին դիմադրելու համար,
ոտքերինը՝ որ նրանք անսասան ընթանան հավիտենական կյանքի
ճանապարհով։
Էլ ո՞վ պետք է երեխայի ականջին շշնջա Աստծո մասին, եթե ոչ մայրը, իսկ դրա համար պետք է որ մայրը իմանա այդ ճշմարտությունները: Երանի բոլոր ապագա մայրեը ողջ հղիության ընթացքում և հետո Աստվածաշունչ կարդան, սաղմոսներ կարդան, հոգևոր երաժշտություն ու Պատարագ լսեն, որպեսզի խաղաղ երեխաներ ծնեն մեր հասարակության համար և բարձրաճաշակ դարձնեն հասարակությունը աստիճանաբար: