Թագավորը այսպես է խոսում Աստծու հետ…

1934674_970727243041525_5707579516266382115_n
Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ Սաղմոս138:23
Փառավորեց Աստծուն Դավիթ Թագավորը, և երանությամբ հիշվեց դարեդար…
Մենք էլ սովորենք շնորհակալություն և ներողություն հայտնել Աստծո և մարդկանց:
Չկա մեր կյանքում ավելի կարևոր պարտականություն, քան շնորհակալություն հայտնելը և ներողություն խնդրելը: Այս երկուսը ավելի կարևոր են, քան մեր իրավունքները, թե ՛մարդ- Աստված, թե ՛ մարդ- մարդ հարաբերություններում: Մենք կհամոզվենք դրանում, եթե նայենք մեր շուրջը և տեսնենք այն ամենը ինչ Աստված ստեղծել է մեր բարիքի համար և ոչինչ չի պարտադրում մեզ, բացի չափավորությունից: Մեր կյանքում մի վառ օրինակ կա Աստծո հրաշագործության և անսահման խոնարհությանը վերաբերող: Երբ մանուկը ծնվում է Ատսծո կամքով, նրան ոչ ոք չի սովորեցնում, որ այդչափ սիրով պետք է սիրես ծնողիդ, այլ Աստված այդ սերը հաստատել է ծնողի և զավակի սրտերում միմյանց անշահախնդիր սիրելու համար:
Աստված մանկան սրտում սեր է հաստատել ծնողին սիրելու համար, բայց չի պարտադրել սեր, Աստծուն սիրելու համար, այլ տվել է հրաշք բանականություն, որպեսզի մանուկը մեծանա, տեսնի, զարմանա, հիանա գնահատի ու երախտգիտությամբ շնորհակալություն հայտնի Աստծուն այն ամենի համար, որ ստեղծել է, և ներողություն խնդրի այն ամենի համար, որ անգիտակցաբար վնասել է: Այդ դեպքում միայն բանական մարդը իր կյանքում որպես գերագույն արժեք կընդունի Աստծուն և որպես նախապատիվ խոսք ու խրատ` Աստծո խոսքը: Այդ դեպքում միայն բանական մարդու սրտում կհաստատվի Մեծ Սեր Աստծո հանդեպ` հետո մարդու: Փառք Աստծուն մեր ունեցածի համար: Ահա թե ինչու է այդքան կարևոր շնորհակալությունն ու ներողությունը: Իսկ մեր իրականության մեջ հպարտությունը խանգարում է այս հրաշք խոսքերը գործածել: