Եկեղեցին խոսում է, և առիթ է տալիս խոսելու հավատացյալին: Եկեղեցին դրախտ է, այդ պատճառով մենք խաղաղվում ենք հենց եկեղեցում: Եկեղեցում են հրեշտակների դասեր, սրբություններ, այդ պատճառով մենք երանության մեջ ենք հենց եկեղեցում, իսկ դրսում այդպես չէ, դրսում խավար է…

1900083_706655859448666_3746832374063106114_n
Եկեղեցի մտնելուն պես խոնարհվում ենք Սուրբ Սեղանի առջև, ուր Սուրբ Մարիամ Աստվածածինն է Մանուկ Հիսուսը գրկած: Հնարավոր չէ չնկատել Խորանի աջ և ձախ կողմերում Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների սրբապատկերները: Հրեշտակապետեր` Միքայելի և Գաբրիելի սրբանկարները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ` Տրդատ թագավորի մկրտությունը; Մեր Տիրոջ Մկրտությունը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը պատկերող սրբապատկերներ և էլի շատ ուրիշ Ավետարանական ճշմարտությունները փաստող նկարներ` ինչպիսիք են Առաքյալների և Հովհաննես Մկրտչի և այլոց նկարները: Ակամայից միտքդ գնում է առաջին դարեր և խոսում ես Սրբերի հետ, խնդրում ես նրանց օգնությունը բարեխոսության տեսքով: Համեմատում ես նրանց կրած չարչարանքները քոնի հետ, որ չունես: Նրանց ներդրումը` եկեղեցում և քոնը`եկեղեցում, ամեն առումով: Մի խոսքով միտքդ ամբողջությամբ տարվում է Ավետարան և հասկանում ես, թե ինչի համար է եկեղեցին: Տանն էլ կարող ես մոմ վառել, բայց այդ զգացողությունը տանը ապահովել հնարավոր չէ: Դու եկեղեցուց դուր ես գալիս քեզ հետ տանելով դրախտային մտածումներ: Իսկ եթե դու անտեղյակ ես Ավետարաինին, և այդ բոլոր իրողությունները քեզ հաղորդ չեն, դու ստիպված ես բավարարվել մոմ վառելով, և անտեսելով ընթացող Պատարագը և համընդհանուր աղոթքը` դուրս գալ եկեղեցուց, առանց զգալու, որ դրախտում էիր: Երբեք ուշ չէ, ամեն վայրկյանը քո ձեռքում է որոշում կայացնելու համար` Ավետարանը կարդալ հենց այսօր, սկսել հասկանալ հենց այսօր, մտնել քաղցր լծի տակ`հենց այսօր: Աստված քեզ սպասում է հենց այսօր… Չէ որ մեր սրբերը նահատակվեցին, որովհետև ամուր էր իրենց հավատը: Իսկ մենք կարո՞ղ ենք…
Մենք երբեմն երկու ժամ չենք տրամադրում Սուրբ Պատարագին: Խորհելու թեմա է…