Եթե մարդ Աստվածաշունչ չկարդա, ի՞նչ կիմանա իր գլխի գալիքը…

12814221_955168291264087_1261792453128536292_n«Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ։ Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, – ինքն իր հոգին փրկելու է, որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից։ Ապրելով ապրելու է ու չի մեռնելու». ասում է Ամենակալ Տէրը Եզեկ.18:26
Տերը զատորոշել է սիրողին և չսիրողին ստույգ և ճիշտ հատկանիշներով.
«Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի…և ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում» Հովհ.14:23-24
Ուզո՞ւմ ես սովորել սիրել Աստծուն, մանրակրկիտ ուսումնասիրիր Ավետարանում գրված Տիրոջ պատվիրանները և ջանա հենց գործով դրանք կատարել, աշխատիր ավետարանական առաքինությունները դարձնել քոնը` որպես սովորույթներ, հատկություններ: Սիրողի համար հատկանշական է սիրելիի կամքը ճշտությամբ կատարելը:
«Հիրավի, սիրեցի քո պատվիրանները ոսկուց ու տպազիոնից ավելի:
Քո բոլոր պատվիրաններն ինձ հաջողություն բերին, քանզի ատեցի
ճանապարհը չարիքի» Սաղմոս 118:127-128
Իգնատիոս Բրյանչանինով
 
Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն է փառքն, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Բարի օր եմ մաղթում բոլորիս Տիրոջ կամքի համաձայն: