Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:

1489247_504152629698991_904239941_nԴու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը,
ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:
Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝
մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից:
Աղաչում եմ Քեզ՝բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝
հավիտենական ամոթով ինձ մի՛ամաչեցրու և դատաստանի մեծ օրը
ինձ մի դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ հանդիմանիր,
անողորմ տանջանքներով մի՛ տանջիր և սոսկալի
գեհենովդ մի՛ պատուհասիր: Այլ գթա՛ մեղքերով վիրավորվածիս
և բժշկի՛ր անօրենությամբ հիվանդացածիս:    Հովհան Մանդակունի
Բարի և խաղաղ կիրակի մաղթենք միմյանց ամենուր:
Գոհանանք Աստծուց, որ նախախնամեց շաբաթվա վեց օրը և արժանացրեց
մեզ հասնելու Տերունական Կիրակի օրվան: Ամեն կիրակի մենք հրավեր
ունենք մեր Տիրոջից մասնակցելու Իր Խորհրդավոր Ընթրիքի Խորհրդին:
Դարձյալ ազատ ենք մեր ընտրության մեջ` հանգիստ քուն, թե երանավետ
Սուրբ Պատարագ և Խորհրդավոր Ընթրիք: Մեր Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունը կերակուր է մեզ համար, իսկ մեր աղոթքն ու արցունքը կերակուր է Աստծուն:
Կիրակի օրը մեզ համար լայն հնարավորություն է անդրադառնալ
մեր սխալներին, զղջալ ու խնդրել ոչ միայն մեզ համար այլ բոլորի:
Աղոթենք մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր երկրի կայունության,
մեր սահմանների և մեր զինվորի ապահովության, մեր մերձավորների, մեր հիվանդների և հատկապես նրանց համար, ովքեր այս կիրակի էլ ենթարկ-
վեցին փորձության և ընտրեցին կիրակնօրյա քունը: Հատկապես աղոթենք
Սուրբ Պատարագի խորհրդակատար հոգևորականների համար, որոնց
ձեռքով հազարավոր մարդիկ հաղորդվում են Հիսուս Քրիստոսի Մարմնին
ու Արյանը:Մեր յուրաքանչյուր օրը արժևորված է այնքանով, որքանով
ծառայեցրել ենք Տիրոջ կամքին: Հավատարիմ լինենք նախ ամենափոքր բաներում, որպեսզի մեծ բաները մեզ վստահվեն մեր Տիրոջից: