Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։ Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։Սաղմոս 124:4

Քրիստոնեական հորդորներ Աստծո վերաբերյալ.
1. Երբեք պետք չէ խոսել Աստծո մասին (և այն ամենի, ինչ վերաբերում է Նրան) իմիջիայլոց կամ պարզապես ժամանակ անցկացնելու համար, այլ միշտ միմիայն խորին ակնածանքով և խոնարհությամբ:
2. Իմ կարծիքով «գաղտնիքը», որը լավագույնս նպաստում է մեզ հասնելու կատարելության, այն է, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով, իսկ մերձավորին` ինչպես ինքներս մեզ:
3. Ում համար Աստված ամեն ինչ է, աշխարհը պիտի լինի ոչինչ:
4. Պետք է վախենալ Աստծո դատաստանից առանց հույսը կորցնելու, իսկ հուսալ` առանց բարձրամտանալու:
5. Պարզություն ձեռք բերելու լավագույն միջոցը սրտով Աստծուն ամուր կառչել- փարվելն է, քանի որ Նա է հոգին գերագույն պարզության:
6. Մի՛ հեռացրու հայացքդ Աստծուց և ինքդ քեզնից և միշտ կտեսնես Աստծուն բարությամբ լի, իսկ քեզ` աղքատ ու թշվառ:
7. Բոլոր գործերում պետք է նկատի ունենալ, թե ինչն է հաճելի Աստծուն և ճանաչելով նրա կամքը` կատարել այն ուրախությամբ կամ, գոնե վճռաբար:
Պետք է նաև սիրել այդ կամքը:
8. Պետք է աղոթքը պահպանել ամեն ժամանակ, ամեն տեղ և բոլոր դեպքերում:
9. Երբեք մի՛ նայիր հենց երևույթին, այլ նայի՛ր, թե պատվաբեր են արդյոք դրանք Աստծո համար և հաճելի են Նրան արդյոք:
10. Լինենք Աստծուն հաճելի, միայն թե Նրան պատկանենք, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք են կամենում` Նրա կամքին հակառակ:
11.Ես կամ, կլինեմ և ուզում եմ լինել միշտ Աստծո նախախնամության կամքին համաձայն, իսկ իմ կամքը պիտի միայն հետևողը լինի կամքին Նրա:
12.Տերը բնակվում է միայն խոնարհությունից փշրված, պարզությունից նսեմացած
և սիրուց լայնացած սրտերում:
13. Ես չեմ սիրում, երբ ասում են թե հարկավոր է անել այս կամ այն, որովհետև շատ ավելի արժեքավոր է ամեն ինչ անել Աստծո փառքի համար:
14. Պետք չէ տրտմել, վհատվել փորձւությունների ժամանակ, այլ ուրախությամբ և հեզորեն հնազանդվել Աստծո կամքին:
15. Առաքինության մեծագույն հաջողությունը ոչ թե Աստծո մասին շատ մտածելն է, այլ Նրան շատ սիրելը:
16. Հաճախ մտածի՛ր, որ քո նույնիսկ սաստիկ դժբախտությունների ժամանակ Աստված նայում է քեզ սիրով լի հայացքով, որպեսզի տեսնի` արդյոք դու կվարվես Նրա կամքի համաձայն: Դու էլ այդ դեպքերում ցո՛ւյց տուր քո սիրո ուժգնությունը Նրա հանդեպ:
«Ուղեցույց բարեպաշտ կյանքի» գրքից
Սուրբ Ֆրանցիսկոս Դը Սալ
428066_550244581655073_1180913701_n