Սուրբ Արսեն Մեծն այնքան խոնարհամիտ էր և այնքան չէր
վստահում իր խելքին, որ միշտ նույնիսկ անուս մարդկանցից
սովորելու առիթ էր փնտրում:
Մի անգամ սուրբը, խոսելով Եգիպտոսից եկած ինչ-որ ծերի հետ,
նրանից խորհուրդ հարցրեց, թե ինչպես իր սրտից վանի ոչ
աստվածահաճո մտքերը: Ճգնավորներից մեկը, որ լսում
էր նրանց զրույցը, զարմացավ այդ տեսնելով և հարցրեց Արսենին.
«Ինչո՞ւ դու, որ վարժ գիտես հունարեն և լատիներեն
և ծանոթ ես բոլոր գրքերի բովանդակություններին, դաս ես առնում անկիրթից»…
«Ես գիտեմ հունարեն և լատիներեն լեզուները,- պատասխանեց բարեպաշտը,
– բայց մինչև հիմա չեմ կարողանում սովորել այն այբուբենը,
որ այս հասարակ մարդը գիտե շատ ավելի լավ»:
Այս ասելով` սուրբ Արսենն ի նկատի ուներ խոնարհությունը, որը սկիզբն է բոլոր առաքինությունների,
ինչպես որ այբուբենն է սկիզբը բոլոր գրքերի: