hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Պատվիրանները համառոտ ըստ հայրերի.Փառք տանք Աստծուն, որ այս առավոտ մեր աչքերը նորից տեսան լույսը և մեր մեր ականջները նորից լսեցին Աստծո խոսքը, որ մեզ խոստանում է ոչ թե աշխարհիկ բարիքներ, այլ առատ հոգևոր օրհնություններ:
Մեր կյանքը մեծագույն պարգև է և պատկանում է մեր Տիրոջը. Մարդ – Աստված հարաբերությամբ է պայմանավորված մարդու հոգևոր կյանքի ընթացքը: Լսենք մեր Հայրերին…
10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ շատ համառոտ մեր կյանքում…
1 Աստվածսիրությունը համարվեց ամենամեծ առաքինությունը, քանզի առաջին պատվիրանն է: Եթե մեկը սրբակենցաղ է, ապա դա իրենից չէ, այլ Աստված է նրա մեջ բնակվում:
2 Եթե օրվա ընթացքում մենք ավելի շատ խոսում ենք նյութից, կենցաղից, և ոչ թե Աստծուց, նշանակում է մենք խախտում ենք երկրորդ պատվիրանը:
3 Աստծուն, Աստվածածնին և եկեղեցու խորհուրդներին հակառակ խոսողը, ցուցադրական, առանց երկյուղի եկեղեցում աղոթողները խախտում են երրորդ պատվիրանը:
4 Տերունական օրը առանց հիմնավոր պատճառի Սուրբ Պատարագին չմասնակցողները, եկեղեցի չգնացողները խախտում են չորրորդ պատվիրանը:
5 Աստծուց հետո մեզ համար մեր ծնողներն են, մեր հոգևոր ծնողներն են, մեր հոգևոր ժառանգությունն է: Եթե հանկարծ մենք չենք հարգում, նշանակում է խախտել ենք հինգերորդ պատվիրանը:
6 Մտքով, խոսքով, գործով և ինքնասպանություն գործած մարդը, ինչպես նաև աղանդավորները, որոնք հոգի են սպանում, խախտում են վեցերորդ պատվիրանը:
7 Մտքով, խոսքով, գործով կիրք առաջացրողները խախտում են յոթներորդ պատվիրանը:
8 Աշխատողին չվճարող, հարստահարողը նույնպես գող է, ուրեմն խախտել է ութերորդ պատվիրանը:
9 Կեղծավորություն անել, չարախոսել, մերձավորի թերությունը ծաղրել, նրա մասին անստույգ լուրեր տարածել, խախտում է իններորդ պատվիրանը:
10 Բավարարվել նրանով,ինչ որ ունենք, ուրիշինը մերը չէ, պետք չէ աչք դնել այլոց ունեցածի վրա,սրանից ավելը խախտում է 10 րդ պատվիրանը:
Ինչպես տեսնում ենք մեր ուժերից վեր ոչինչ չի պահանջվում մեզնից մեզ մնում է աղոթքով ու չափավորությամբ վարել մեզ պարգևած կյանքը:
Diana
Love it ! I wish they had this in English so we be able to read it in English