hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Նախքան մեղք գործելը երկու ձայն ենք լսում «Պիտի մեռնես» և «Չես մեռի»:
Ո՛վ այր մարդ, դու հետաքրքրվա՞ծ ես, որ կինդ քեզ հետ երկինք գնա, թե՞ ոչ: Զգուշացի՛ր, ո՛վ այր մարդ, դու պատասխանատու ես քո կնոջ հոգու փրկության համար, քո կինը միայն այս կյանքի համար չէ կողակիցդ: Եթե հասկանում ես սերը կնոջդ հանդեպ, այն պետք է պահես հավիտենականության համար, երկինք գնալու համար, անշուշտ եթե դու, ով այր մարդ, հետաքրքրված ես քո հոգևոր կյանքով: Իմացիր, որ քո վրա է քո կնոջ հոգևոր դաստիարակության հարցը` Ավետարան կարդալու, եկեղեցի գնալու, պատարագի մասնակցելու, Հաղորդություն ստանալու:Այսօրվա Ադամ, արդյոք դու քո կողակից Եվային բացատրո՞ւմ ես Աստծո պատվիրանների մասին:
Որևէ մեղք նախքան պատահելը, երկու ձայն է հնչում մեր ուղեղի մեջ: «Պիտի մեռնե՛ս» և «Չե՛ս մեռի»: Այդ ձայնը հոգևոր մահվան մասին է ասում: Հոգևոր մահ, նշանակում է բաժանում Աստծուց: Այն ձայնը, որն ասում է զգուշացիր, որպեսզի չմեռնես, դա աստվածային ձայնն է, իսկ սատանայի ձայնը ասում է. «Անհո՛գ եղիր, չես մեռնի, բան չի պատահի»:
Շատ մեղքեր կան, որոնց մղելու համար սատանան երկար քարոզ է խոսում Աստծո ողորմության մասին, նախքան այդ մեղքը ներկայացնելը: Սատանան մեծ քարոզիչ է: Իսկ քարոզելուց հետո հրամցնում է մեղքը և ասում` «Գործի՛ր և մի՛ վախեցիր, Աստված ողորմած է, հույսդ դիր Նրա ողորմության վրա»: Մեղք գործելուց անմիջապես հետո սատանան քեզ հիշեցնում է Աստծո արդարադատության մասին, որպեսզի քեզ մատնի հուսահատության և մնաս մեղքի մեջ: Ուրեմն անտարբեր մի՛ եղիր մեղքի հանդեպ, այն ներմուծված է դրսից և սատանայից: Չարությունը սատանայի ապրանքն է, որը փորձում է վաճառել մարդու վրա: Մարդը պետք է հիշի Աստծո ողորմության մասին, բայց պետք չէ մոռանա Նրա արդարության մասին նույնպես: Սատանայի մուտքի դռներից մեկն էլ գիտությունն է:
Կրոնը և գիտությունը չեն մերժում միմյանց:
Կրոնը ընդունում է գիտությունը, երբ վերջինս չի չի վնասում մարդկային և աստվածային սկզբունքները: Սատանան մտնում է նաև գիտության դռնով: Զգույշ եղիր սա բարու և չարի գիտության քարոզ է, երբ դպրոցականին բացատրում են սեքսի մասին: Սատանան մեղքը մտցնում է նաև մշակույթի դռնով: Սատանան քչով չի բավարարվում և կամենում է բոլորին ընդգրկել իր ցանցում, եթե հնարավոր է, նույնիսկ ` ընտրյալներին: Ուրեմն այր մարդ, մնա քո տեղում, ու կարգվեցիր որպես ընտանիքի գլուխ: Եթե այր մարդը գլուխ լինելու փոխարեն վերածվի հետևորդի, ամբողջ աստվածային չափանիշները կփոխվեն: Ադամը չդիմացավ և լռությամբ կերավ այն, ինչ առաջարկեց Եվան: Պետք չէ անչափ հաճեցնել կնոջը` ամեն գնով: Մեղքի տեսքը գեղեցիկ է արտաքնապես, սակայն պետք չէ հույսը դնել միայն Աստծո ողորմության վրա, այլ հիշել նաև Աստծու արդարադատության մասին և չմոռանալ երբեք: