Մահվանից հետո կյանք կա՞…

Այդ օրն ասես դիտմամբ բոլոր այցելուները միայն մի բանի մասին էին հարցնում.
«Ի՞նչ կլինի մահվանից հետո»:Մահվանից հետո կյանք կա՞…
Իմաստունը միայն ծիծաղում էր և ոչինչ չէր պատասխանում:Հետագայում աշակերտները հարցրին, թե նա ինչու էր անընդատ խուսափում պատասխանելուց:
– Դուք նկատեցի՞ք, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են հատկապես նրանք, ովքեր չգիտեն, թե այս կյանքի հետ ինչ անեն:
Նրանց ևս մեկ կյանք է հարկավոր, որը հավերժ կլինի,- պատասխանեց իմաստունը:
– Այնուամենայնիվ, մահվանից հետո կյանք կա՞, թե՞ ոչ,- համառեց աշակերտներից մեկը:
– Կյանք կա՞ արդյոք մահվանից առաջ, այ թե որն է հարցը,- խորհրդավոր պատասխանեց իմաստունը:
Արևելյան առակ