Մենք ունենք մարմին, հոգի և միտք.
Մարմնին անհրաժեշտ է կերակուր և հագուստ.
Մտքին անհրաժեշտ է մշտարթուն հոգևոր վարժություն. միտքը զբաղված պահել կարևոր մտածումներով:
Հոգուն անհրաժեշտ է անձանձիր աղոթք, հարատև սուրբգրային ընթերցանություն, խոկում և այլ առաքինություններ.
Հարց.
Եկեք յուրաքանչյուրս մտովի բաժանենք մեր ժամանակը, ցանկությունը և հնարավորությունը և անկեղծորեն տեսնենք թե`
Որի՞ն ենք տալիս նախապատվությունը` մարմնի՞ն, հոգո՞ւն թե՞ մտքին…
եթե պատասխանը <մարմինն է>, ուրեմն մենք դեռ անելիք շատ ունենք…
Ձանձրույթն անձի ներքին դատարկությունը չափելու ամենաստույգ միջոցներից մեկն է: Այն ստույգ ցույց է տալիս, թե ինչ չափով է հոգիդ դատարկ:Մշտապես ձանձրացող մարդն ապրում է դատարկության մեջ, իսկ բնությունը դատարկություն չի հանդուրժում: Ամեն դատարկություն պետք է լցվի, ընդ որում՝ լցվի անհապաղ:Մեզանից է կախված վճռելը, թե ինչով պիտի լցվի մեր ներսի դատարկությունը: Մենք փորձել ենք մեր հոգիները լիացնել գիտությամբ ու կրթությամբ, լավագույն ապրելակերպով և շատ այլ բաներով…սակայն այնուամենայնիվ, դատարկ ենք: Ինչո՞ւ, որովհետև Արարիչը մեզ ստեղծել է իր համար, և մենք ամբողջական չենք լինի՝ առանց նրա հետ հաղորդալցվելու: Ձանձրույթը չի լքի մեզ, քանի դեռ մենք մեր ժամանակի զգալի մասը չտրամադրենք Աստվածաշնչի ուսումնասիրությանը, սերտողությանը, և Աստծո խոսքի կիրառությունը տեղափոխենք մեր կյանքերից ներս:
Եթե ձեր տանն Աստվածաշունչ չկա, գնացեք և մի տեղից գնեք հենց հիմա, վերցրեք այն օրինակը, որը ձեզ ավելի է դուր գալիս, ունի ձեզ ամենահարմար չափն ու ամենահեշտ ընթեռնելի շարվածքը, և այնժամ նստեք ու փորձեք ինքներդ պարզել, թե ի՞նչու է դա միակ Գիրքը, որ ապրել է դարեր: Ձեզ համար պարզեք,թե ի՞նչպես է, որ այն տալիս է մարդկային բոլոր կարիքների պատասխանը և պահպանում այն ուժն ու հավատը,որոնք մարդկությանն առաջ են շարժում:
Հայրերի գրքերից