հոգևոր-քարոզներ hogevor qarozner

հոգևոր քարոզներ hogevor qarozner
հոգևոր քարոզներ hogevor qarozner

հոգևոր քարոզներ hogevor qarozner – Հայ առաքելական Սուրբ եկեղեցւոյ կրոնա բարոյական դասախօսութիւններ, Աստուածաշնչական մեկնութիւններ: Տ. Արմէն Մելքոնեան

հոգևոր քարոզներ hogevor qarozner Իր կատարած բոլոր հանցանքները և գործած անօրենությունները չի հիշեցվի, այլ ողորմությամբ, որ արել է՝ պիտի ապրի: Սրա համար զանց արեք ձեր զբաղվածությունները, փութացեք հասնել ամենակալ Հոր առատաձեռն Որդուն, Որի անունն է՝ Կյանք, Լույս և Փրկիչ: Որին հավատացիք և մկրտվելով՝ լուսավորվեցիք:

հոգևոր քարոզներ hogevor qarozner

Ով Հորից առնում և յուրայիններին է հագցնում. «Փառքը, որ տվեց ինձ, տվեցի նրանց»: Որ բռնելով յուրայինների ձեռքից, մտցնում է ամենակալ Հոր մոտ. «Կամենում եմ, որ ուր ես լինեմ, սրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն»: Մատթեոսը, որ երեկ մաքսավոր էր կողոպտիչ և անողորմ, այսօր ելած բազմել է երկնքում, Պետրոսը՝ ուրացողը Հիսուսի, այսօր փառավորվում է փառքի լուսեղեն գահին բազմած: Պողոսը, որ հալածիչ էր և հայհոյիչ եկեղեցու, այսօր անճառելի փառքը մտնելով, հանգչում է Աստծու մոտ:

հոգևոր քարոզներ hogevor qarozner

Էլ ինչու ե՞ք դանդաղում, փութալով ելեք դեպի այսպիսի ողորմած Տերը, մի՛ հեղգացեք, և մի՛ հապաղեք: Ավելի արագ և ավելի ջանքով պետք է ընկնել նրա գթության և մարդասիրության առջև, թեկուզ պետք լինի դրա համար անցնել բազում երկրներով և գավառներով:

հոգևոր քարոզներ hogevor qarozner

Ո՛վ մեղավոր, տես իմ սերը քո վրա: Այն ժամանակ, երբ բռնեցին ինձ, աշակերտներս ինձ մենակ թողեցին և փախան:

Գառը մենակ էր և գայլերը՝ շատ, գառնուկը մեկ էր և արնախումները՝ շատ, անապատի անմեղս մենակ էր և շնաբարո որսողները բազում. պարարտ եզը մի էր, և մորթողները՝ շատ. արդար աղավնիս մենակ էր. և վայրի թռչունները՝ անթիվ, ողջախոհ տատրակս մեկ էր. և սևամորթ ագռավները՝ բազմերամ:

Ասեմ նաև այն, թե ինչ արեցին այն ժամ. Նախ՝ մերկացրին իմ անկար պատմուճանից, ապա հանեցին իմ պարեգոտը. բացին գլուխս, կապեցին ձեռքերս թիկունքիս, պարան գցեցին պարանոցիս և սկսեցին տանել. և թե ինչպես՝ լսիր: Նրանք, որ առաջն էին, ինձ քարշ էին տալիս երեսիս վրա. իսկ որոնք որ ետևն էին, ձաղկում էին թիկունքից, որոնք աջ կողմն էին, ապտակում էին ծնոտիս, իսկ նրանք, որ ձախ կողմն էին՝ թքում էին երեսիս. որոնք հեռու էին՝ հող էին լցնում գլխիս. իսկ ոմանք բարձր ձայնով հայհոյում և անարգում էին: Որոնք մի քիչ մոտ էին ծաղրում էին և նախատում. մի մասն էլ արագ գնաց քահանայի ապարանքը՝ ավետելու:

Երբ լսեցին լրաբերներին, իրար ձայն արձակեցին, թե՝ կապել են Հիսուսին և կապած բերում են, եկեք շտապենք Նրան ընդառաջ: Իսկ բազմությունից ո՞վ էր, որ չհարվածեց ինձ, ո՞վ էր որ չձաղկեց ինձ. ո՞վ էր որ չթքեց երեսիս, ո՞վ չխփեց գլխիս, ո՞վ չհարվածեց իմ պարանոցին, ո՞վ բրիչով չհարվածեց թիկունքիս: