hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
hogevor karozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Հիսուս չխորշեց ծնվել մսուրում, ուր կենդանիներ կային.
Օգոստինոս Երանելին ասում է…
Ի՞ նչ ունես դու, երբ Աստված քեզ հետ չէ, և ի՞ նչ չունես, երբ Աստված քեզ հետ է.
Իսկ մենք անվերապահ վստահությամբ ասենք…
Ինչ որ ես ունեմ, Դու ես ինձ տվել,
Քո օգնությամբ են մեղքերս չվել…
Իմ ճանապարհին Դու ես լույս տալիս
Երբ աղոթում եմ, ինձ հույս ես տալիս:
Իմ ճամփին Քո՛ խոսքը թող լինի փարոս,
Իմ Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոս.
Ավետարանը պատմում է իմ և քո փրկության մասին, հետևաբար այն մեր ձեռքի և սեղանի գիրքը պետք է լինի: Եթե այս խավար աշխարհում այսքան հաճելի է ապրել, ապա որքան առավել Տիրոջ իրական ներկայության մեջ:Երբ Աստծու խոսքը մեր մեջ է, մենք հարուստ ենք, իսկ հարստությունը թաքցնել չի կարելի… այն պետք է բաժանել: Երբ մենք ուրախ լուր ենք ունենում, սրտի ուրախությամբ շտապում ենք հայտնել մեր մտերիմներին, որպեսզի նրանց էլ բաժնեկից դարձնենք մեր ուրախությանը: Մի՞թե մենք մեր կյանքում ունենք ավելի կարևոր ուրախություն, քան Աստծո խոսքի բացահայտումը մեր սրտի մեջ: Ի՞նչն է պատճառը, որ մենք միմյանց հանդիպելիս սրտի ուրախությամբ չենք խոսում նաև Աստվածաշնչից մեր կարդացած այն գլխի, կամ այն համարի մասին, որը մեզ ուրախություն է պարգևել, հույս է ներշնչել: Երբ Աստծու խոսքը մտնում է մեր մեջ, մենք դառնում ենք հարուստ, իսկ հարստությունը Տիրոջ պատվերով չի կարելի թաքցնել, այն պետք է բաժանել:
Ինչո՞ւ ենք ամաչում միմյանց հետ խոսել Աստծո մասին, որ մեր կյանքի լուսավոր կողմն է, սակայն չենք դադարում խոսել խավարի` երրորդական բաների մասին, որոնք գուցե մեղք չեն, բայց այնքան կենցաղային են, որ նրա մեջ մնալով աստիճանաբար հեռանում ենք Աստծուց: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ցանկացած հավաքույթի ժամանակ, անկախ բնույթից, թեման կենցաղային է, նյութն է, դժգոհությունն է, լավագույն դեպքում` քաղաքականությունն է: Ես կարծում եմ, որ մեր դժգոհությունների պատճառը ոչ այնքան սոցիալական վատ պայմաններն են, որքան մեր սխալ պատկերացումը մեր կյանքի, և անտեղյակությունը` տոների խորհրդի կարևորության և նշելու ձևի մեջ է: Ես երազում եմ, երբ գա մի օր, որ մենք վեր կկանգնենք ցուցադրական ճոխություններից և կգնահատենք իրական արժեքները: Ավա՜ղ, առայժմ ազգովի ծառայում ենք այն արժեքներին, որոնց գնահատում, սիրում և համարում ենք նախապատիվ:
Եկեղեցու Սուրբ Հայրերը ասում են, որ մարդու սիրտը նման է կենդանաբանական պարտեզի, որտեղ կան բոլոր անասունները, նայած թե մարդը որ կենդանուն է կերակրում. հպարտ աքաղաղի՞ն, թե խոզին, միամիտ աղավնո՞ւն, խորագետ օձի՞ն կամ էշին կամ գառնուկին: Մեր սիրտը այդպիսին է, բայց Հիսուս չի խորշում ապրել այնտեղ, այնպես ինչպես չխորշեց ծնվել մսուրում, ու կենդանիներ կային: