hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ի՞նչ կպատասխանենք մենք, երբ մեզ հարց տա Մեր Տերը` Հիսուս Քրիստոս. «Արե՞լ ես այն ինչ քեզ պատվիրել եմ…»
Երբ հրեա առաջնորդները հարց տվեցին Նրան, թե`«Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ»…
Մեր Տերը մեր հարցերին պատասխանում է երբեմն լռելով, ինչպես լռեց Պիղատոսի առջև, երբեմն հարցին հարցով է պատասխանում, ինչպես արեց քահանայապետների առջև` ասելով.
«Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցե՛ք ինձ».«Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»։
Կամ էլ անմիջապես պատասխանում է, ինչպես պատասխանեց սամարացի կնոջ հարցին` թե «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ».
Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»։
Օրերս մի խրատական քարոզ լսեցի, ուզում եմ ձեզ էլ բաժնեկից դարձնել խորախորհուրդ մտքին: Երբ Հիսուս ասում է մի բան էլ ես հարցնեմ…
Մենք այդ հարցից պետք է անհանգստանանք լրջորեն, որովհետև օրվա ընթացքում մենք էլ հրեա առաջնորդների պես բազում հարցեր ենք տալիս Աստծուն. Ինչո՞ւ սա պատահեց, ինչո՞ւ այնպես եղավ, ինչո՞ւ է իմ վիճակը այսքան վատ, ինչո՞ւ է երկրում անօրենությունը շատացել, երբ է լինելու Երկրորդ Գալուստը և այլն, և այլն… յուրաքանչյուրս գիտենք, թե ինչ հարց ենք տալիս:
Իսկ մեր Տերը մեզ ասում է. «Ես էլ քե՛զ մի բան հարցնեմ, պատասխան տո՛ւր ինձ».
Ե՞րբ ես ներելու քո ընկերոջը, ե՞րբ ես թողնելու փափուկ անկողինդ և կիրակի օրերը Պատարագին մասնակցելու, ե՞րբ ես դադարելու դավաճանել կնոջդ, ե՞րբ ես հնազանդվելու ամուսնուդ, ե՞րբ ես մկրտվելու, ե՞րբ ես դադարելու դատել ու բանբասել, ե՞րբ ես Սուրբ Գիրք կարդալու, արե՞լ ես այն ինչ քեզ պատվիրել եմ…
Մենք տալիս ենք Աստծուն շատ հարցեր, սակայն չենք լսում Նրա տված հարցերը, որովհետև չենք լսում մեր խղճի ձայնը: Որովհետև մենք հպարտությամբ ենք տալիս հարցը օրենսգետների պես, և ոչ թե տալիս ենք հարցը պարզ սամարացու պես, որին անմիջապես պատասխանեց Հիսուս: Պարզ հարցերին մեր Տերը տալիս է պարզ պատասխան, իսկ խորամանկ հարցերին` հարցով է պատասխանում, իսկ ոմանց էլ չի պատասխանում, նրանց անարժանության համար: Մեզ տաճար անվանեց մեր Տերը, սակայն մենք խրճիթ ենք, և Տերը չի հրաժարվի ապրել այդ խրճիթում, եթե մենք խոնարհությամբ զղջանք, և խնդրենք, որ նա ապրի մեզ հետ և մենք` Նրա հետ:
Եղիր սիրելի Քրիստոսի համար.
Եղիր Նրա զրուցակիցը պարզ սրտով.
Որպեսզի Նա պատասխանի քո բոլոր հարցերին: