hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ի՞նչ անեմ, երբ չեմ հանդուրժում «ապտակ երեսիս».
Եկեղեցու հայրերը կարողացել են ապրել այն կյանքը, որի մասին խորհուրդ են տվել սերունդներին…
Մի անգամ եղբայրները եկան Անտոն Անապատականի մոտ և նրան ասացին.
«Մեզ այնպիսի խորհուրդ տուր, որ կարողանանք կատարել»:
Նա խորհուրդ տվեց հետևել Ավետարանի ճշմարտությանը, բայց երիտասարդները այլ խորհուրդ էին ցանկանում: Սուրբը ասաց.
«Ավետարանում գրված է.«եթե մեկը ապտակի մի երեսիդ, մյուսն էլ դարձրու նրան» (Մատթ.5:39):
Նրանք պատասխանեցին. «Մենք դա ոչ մի կերպ չենք կարող կատարել»:
Ծերն ասաց նրանց. «Եթե դուք չեք կարող մյուս երեսը դարձնել, ապա կրեք մեկի ապտակը»: Նրանք ասացին. «Դա էլ չենք կարող անել»:
Նա նորից ասաց նրանց.«Եթե դա էլ չեք կարող, գոնե մի պատասխանեք ձեզ ապտակողին, կամ մի գտնվեք այդպիսի վայրերում»: Նրանք ասացին. «Դա էլ չենք կարող անել»:
Այդ ժամանակ մեծ իմաստունն ասաց իր աշակերտին.
«Մի քիչ ուտելիք պատրաստիր այս եղբայրների համար, որովհետև նրանք հիվանդ են»: Եթե չեք կարող ո՛չ այս, ո՛չ այն, ապա ձեզ համար աղոթք է պետք: Քանզի ինչպես հիվանդների համար հատուկ սնունդ` ստամոքսի տկարության պատճառով, որը չի կարող ընդունել ամեն տեսակի սնունդ, այդպես էլ ձեզ համար, որոնց միտքը այնքան տկար է, որ չի կարող կատարել մեր Տիրոջ պատվիրաններից նույնիսկ մի փոքր մաս, հարկավոր է հոգու բուժում ու առողջացում, այն է` հայրերի աղոթքը, ովքեր կարող են այդ բուժումն ու առողջացումը հայցել ձեր համար:
Սրբերի վարքից.
Կարճ աղոթք
Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: