hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է.
<< Ես սովորել եմ ամեն բանից հոգևոր օգուտ քաղել, և յուրաքանչյուր հանդիպումից կարող են ծնվել հոգևոր մտքեր ու մղումներ>>:
Մի անգամ Սուրբ Գրիգոր Նազիանզացի եպիսկոպոսը զբոսնում էր ծովափին և դիտում` թե ինչպես են ծովի ալիքները ափ բերում զանազան խխունջներ, ցողուններ, մանր ձկներ և ամեն տեսակի մնացուկներ, որոնց ծովը կարծես դուրս էր նետում ցամաք: Ափը ողողող հաջորդ ալիքը կարծես լիզում տանում էր այդ ամենը հետ` ծովի մեջ: Նույն ժամանակ շրջապատող ժայռերը մնում էին հաստատուն կանգնած, անտարբեր ծովի ալիքների հարվածներին: Սուրբ Գրիգորը դիտելով այս տեսարանը, այսպես է մտածում.
<<Թույլ մարդիկ նման են խխունջների և խոտի ցողունների, նրանց ներքին վիճակը պայմանավորված է մակընթացություններով և տեղատվություններով, այսինքն` կյանքում տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձություններով,վշտերով և մխիթարություններով, քամու ուղղությունով,, ալիքներով ու ճակատագրի փոփոխություններով: Այնինչ ուժեղ և քաջարի մարդիկ երբեք չեն երերում կյանքի փոթորիկներից, նրանք չեն շփոթվում նաև <<շատ ջրերի աղմուկից>>: