արոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Թող աշխարհում լսվե՜ն լուրեր սրտագին,
Հրեշտակի բերած լո՛ւրն է թանկագին…
Թող աշխարհում լսվի բյո՜ւր, բյո՜ւր մանկան ճիչ,
Բայց մանկանց մեջ Տե՜ր Հիսուսն է լոկ Փրկիչ..
Թող աշխարհում հնչե՜ն զանգեր զանազան,
Զանգը միայն Աստծո՛ տանն է սազական…
Աստված մեզ զույգ տվեց ամեն բան՝ աչքեր, ականջներ, ձեռքեր, ոտքեր, որպեսզի եթե դրանցից մեկը երբևէ վնասվի, մյուսի միջոցով հոգանք մեր կարիքը, բայց Նա մեկ հոգի շնորհեց մեզ. եթե այն կորցնենք, ինպե՞ս պիտի ապրենք: Նրա՛ն հոգ տանենք: Մեր հոգուց առավել ոչի՛նչ պատվարժան չհամարենք, քանզի Քրիստոսի ատյանի առջև նա է և՛ մեր դատախազը, և՛ մեզ համար հաշիվ տվողը: Սուրբ Եփրեմ Ասորի
Հետևելով ուղեցույց աստղին՝ մոգերը, որոնց Հովհան Ոսկեբերանը անվանում է «հեթանոսների մեջ հավատացյալների սաղմեր», հասան Բեթղեհեմ: Նրանք այնտեղ մտան՝ քարայրի կամարների տակ, երկրպագեցին նորածին Փրկչին, Արևելքի գանձերից ընծաներ մատուցեցին Նրան: Հովիվներն ու մոգերն ընդունեցին Քրիստոսին, իսկ թագավորը չընդունեց: Այս տարբերությունը մեզ սովորեցնում է գիտակցել այն փաստը, որ Քրիստոս բացվում է կա՛մ մարդկային սրտի պարզությամբ, կա՛մ մեծ իմաստությամբ: Ինչպես մարդկային միջակությունն անկարող է ընդունել Քրիստոս Փրկչին, այնպես էլ անկարող են նրա հետ միավորվել մեղսական նպատակներ հետապնդողները: «Հովվի խոսքը» գրքից.