hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Երեք մուտք կա, որտեղից մտնում է սատանան: Ամուսնական բոլոր խնդիրները գալիս են երեք մուտքերով, որոնք օգտագործում է սատանան:
Մենք պետք է կենտրոնանանք այս երեք պատուհանների վրա, որտեղից էլ մտնում են խնդիրները` սատանայի միջոցով:
1. Օտար խորհուրդ.
2. Օտար ցանկություն.
3. Օտար անձ.
Օտար անձը մեզ կարող է տալ միայն մարդկային խորհուրդ, որը աստվածային չէ: Խնդիրը զույգի մեջ չէ, այլ սատանայի:
Որևէ խռովություն, որ դրսից է գալիս, սատանայից է: Հետևաբար կինը կամ ամուսինը չէ քո թշնամին, այլ սատանան: Քրիստոնեական ամուսնության մեջ երեք անձ կա, ամուսինը, կինը, և Աստված: Չորրորդ անձ գոյություն չունի: Եթե չորրորդ անձը մտնի ամուսնական կյանքի մեջ, ուրեմն այդ ընտանիքը շուտով կքանդվի, որովհետև չորրորդը սատանան է: Ամուսնական կապը երեքի մեջ է, ինչպես Սուրբ Երրորդությունը: Աստված ինքը միացրեց այր ու կին, հետևաբար Ինքն էլ Երրորդն է: Չորրորդը միայն փչացնելու է այդ միությունը և փորձելու է Աստծուն հանել ամուսնական կյանքից: Այնպես, ինչպես փսփսաց Եվայի ականջին, և արգելված պտուղը հաճելի թվաց նրան, և նա չխորհրդակցեց ամուսնու հետ` ուտելուց առաջ: Հետևաբար ամուսնական միության մեջ` կողակցի բացակայության պարագայում, փնտրեք միայն Աստծուն, ձեր հաջորդ զրուցակիցը և խորհրդատուն պետք է լինի միայն Աստված:Հոգևոր պատերազմները տարբեր են և նրանց նպատակներն էլ տարբեր է: Սատանան պատերազմ է մղել մեծ եկեղեցու դեմ, որի ներսում են փոքր եկեղեցիները` մեր ընտանիքները: Ոչ ոք զերծ չէ այս փորձությունից, հետևաբար ունենանք համապատասխան դեղորայք մեր ընտանիքները ամբողջական պահելու համար:
«Ամուսնական արդի խնդիրներն ու պատճառները» քարոզից
Տեր Արմեն Քահանա Մելքոնյան.