Երախտապարտ ենք խաղաղ գիշերվա համար, գոհանում ենք բարի առավոտի համար և օրհնություն ենք խնդրում Աստծուց` օրը իր կամքով սկսելու համար:

Մարդ – Աստված հարաբերությամբ է պայմանավորված մարդու հոգևոր կյանքի ընթացքը: Լսենք մեր Հայրերին…
10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ շատ համառոտ մեր կյանքում…
1 Աստվածսիրությունը համարվեց ամենամեծ առաքինություը, քանզի
առաջին պատվիրանն է: Եթե մեկը սրբակենցաղ է, ապա դա իրենից չէ,
այլ Աստված է նրա մեջ բնակվում:
2 Եթե օրվա ընթացքում մենք ավելի շատ խոսում ենք նյութից, կենցաղից,
և ոչ թե Աստծուց, նշանակում է մենք խախտում ենք երկրորդ պատվիրանը:
3 Աստծուն, Աստվածածնին և եկեղեցու խորհուրդներին հակառակ խոսողը, ցուցադրական, առանց երկյուղի եկեղեցում աղոթողները խախտում են երրորդ պատվիրանը:
4 Տերունական օրը առանց հիմնավոր պատճառի Սուրբ Պատարագին չմասնակցողները, եկեղեցի չգնացողները խախտում են չորրորդ պատվիրանը:
5 Աստծուց հետո մեզ համար մեր ծնողներն են, մեր հոգևոր ծնողներն են, մեր հոգևոր ժառանգությունն է: Եթե հանկարծ մենք չենք հարգում, նշանակում է
խախտել ենք հինգերորդ պատվիրանը:
6 Մտքով, խոսքով, գործով և ինքնասպանություն գործած մարդը, ինչպես նաև աղանդավորները, որոնք հոգի են սպանում, խախտում են վեցերորդ պատվիրանը:
7 Մտքով, խոսքով, գործով կիրք առաջաջացրողները խախտում են
յոթերորդ պատվիրանը:
8 Աշխատողին չվճարող, հարստահարողը նույնպես գող է, ուրեմն
խախտել է ութերորդ պատվիրանը:
9 Կեղծավորություն անել, չարախոսել, մերձավորի թերությունը
ծաղրել, նրա մասին անստույգ լուրեր տարածել, խախտում է իներորդ
պատվիրանը:
10 բավարարվել նրանով, ինչ որ ունենք, ուրիշինը մերը չէ, պետք չէ աչք
դնել այլոց ունեցածի վրա,սրանից ավելը խախտում է 10 րդ պատվիրանը:
Ինչպես տեսնում ենք մեր ուժերից վեր ոչինչ չի պահանջվում մեզնից
մեզ մնում է աղոթքով ու չափավորությամբ վարել մեզ պարգևած կյանքը:
10665374_693182097462709_1248700921980303186_n10665374_693182097462709_1248700921980303186_n