Ես ուզում եմ ճանաչել Այն, ինչը երբեք չի մեռնում: / hogevor qarozner hayeren

Հոգևորականի մոտ եկավ մի կին, ում միակ երեխան մահացել էր: Նրա երեխան մահացել էր, Նա գոռում և լալիս էր: Նա անպտուղ էր և այլևս չէր կարող ուրիշ երեխաներ ունենալ, իսկ նրա միակ երեխան` նրա ամբողջ սերն ու հույսը մահացել էր: Հոգևորականը նույնպես անակնկալի եկավ, քանզի զավակ կորցրած մորը մխիթարելը դյուրին չէ: Սակայն Աստված իր սպասավորին իմաստություն տվեց այդ պահին և քահանան կնոջն ասաց.
– Ես քեզ կօգնեմ: Բայց սկզբում դու գնա քաղաք և մանանեխի մի քանի հատիկ բեր այն տնից, որտեղ ոչ ոք չի մահացել:Եվ կինը գնաց քաղաք ու տնից տուն անցավ:Եվ ամենուր, որտեղ էլ որ նա լիներ,մարդիկ նրան ասում էին.
– Մենք ինչքան ասես մանանեխի հատիկներ կտանք քեզ, բայց պայմանը չի կատարվի: Մեր տանը մարդիկ մահացել են: Ու այդպես կրկնվում էր նորից ու նորից: Բայց նա դեռ շարունակում
էր հուսալ. «Կարող է պատահի… ո՞վ գիտե, միգուցե ինչ – որ տեղ կա մի տուն, որտեղ չգիտեն ինչ է մահը»:Ու նա շարունակում էր ավելի հեռու գնալ. ու այդպես ամբողջ օրը: Իսկ երեկոյան, երբ բոլորի դռները թակել էր ապարդյուն, մի պահ կանգ առավ կինը ու մտածեց.
– Մահը կյանքի մի մասն է: Նա կյանքի հակառակ երեսն է ու անընդհատ տեղի է ունենում: Մահն անձնական դժբախտություն չէ,որ պատահել է միայն իր հետ: Մահից անմասն չէ և ոչ ոք…
Նա վերադարձավ քահանայի մոտ, լուռ ժպտաց, ծունկի եկավ նրա ոտքերի մոտ ու խնդրեց.
– Ես ուզում եմ ճանաչել Այն, ինչը երբեք չի մեռնում: Ես չեմ խնդրում վերադարձնել իմ որդուն այն պատճառով, որովհետև եթե դա նույնիսկ տեղի ունենա, նա դարձյալ պիտի մեռնի: Խնդրում եմ օգնիր ինձ գտնել Այն, ինչը երբեք չի մեռնում: Աստված կնոջ սիրտը արդեն դարձրել էր պարարտ հող, և հոգևորականը ցանեց այնտեղ Աստծու երբեք չմեռնող` կենդանի խոսքի սերմերը…
Այսպես է Աստված հանդիպեցնում սգավորին`մխիթարողի հետ, աղքատին`հարուստի, հիվանդին`բժշկի, եթե մեր սրտերը բացում ենք Նրա առաջ ամենայն խոնարհությամբ ու սիրով…