Երբ Հայր Ամոսը Երուսաղեմում բազմեց պատրիարքության գահին, տարբեր մենաստաններից և անապատներից ճգնավորները, սովորության համաձայն,
եկան խոնարհվելու Աստծո քահանայապետի առաջ:
«Աղոթեցեք ինձ՝ մեղավորիս համար, -ողջագուրվելով նրանց հետ, ասաց պատրիարքը, – անընդհատ աղոթեցեք, հայրեր և եղբայրներ: Մեծ ու ծանր բեռ է դրված ինձ վրա, և ինձ սարսափեցնում են ծերերի սխրանքները:
Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ Հռոմի առաջին քահանայապետ Լևոնը
քառասուն օր եկեղեցում մնաց՝ աղոթքի և ծոմի մեջ, արցունքներով
խնդրելով Աստծուն, որպեսզի ների իր մեղքերը: Նա վերջապես լսեց մի ձայն.
«Տերը քեզ ներեց քո բոլոր մեղքերը բացի նրանցից, որոնք վերաբերում են այն պարտականություններին,
որոնք քեզ վրա են դրված ձեռնադրությունից հետո: Կչարչարվես միայն դրանց համար»:
Դուք, որ պատրաստվում եք Քրիստոսի բանավոր հոտի հովիվներ և ուսուցիչներ լինելու,
իմացեք, թե որքան կարևոր գործ է ձեռնադրվելը: Մի մոռացեք, որ Քրիստոսի ահեղ դատաստանում ձեզնից կպահանջվի պատասխան տալ ձեզ
հանձնված յուրաքանչյուր հոգու համար, որպեսզի այն ժամանակ կարողանաք ասել. «Տեր, ահա այն զավակները, որոնք Դու տվեցիր ինձ»:
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ» գրքից.