hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
hogevor karozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.
Գ. օր Սուրբ Ծննդեան.
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին տնօրինությունները, որոնցով Նա հայտնվեց աշխարհին (Գաբրիել հրեշտակապետի ավետումը, Հիսուս Մանկան ծնունդը, 8- օրյա թլփատությունը, հովիվների և
մոգերի երկրպագությունը, 40-օրյա գալուստը Տաճար, ինչպես նաև Հորդանանում մկրտվելը), առաջին դարերում տոնել են միևնույն՝Աստվածահայտնություն կոչվող մեծ տոնախմբական շրջանում:
Հետագայում այս տոնի գրեթե բոլոր հիշատակներն առանձնացան՝ տարվա մեջ բաշխվելով ըստ համապատասխան ամիսների և օրերի: Մնացին միայն Ծնունդը և Մկրտությունը, որոնք, ըստ Ավետարանի, կատարվել են միևնույն օրը՝ երբ Հիսուսը 30 տարեկան էր: Ըստ ավանդության՝ այդ օրը հունվարի 6-ն է:
Ավելի ուշ, V դարում, Հունական Եկեղեցին Ծննդյան տոնը ևս անջատեց Մկրտությունից և սկսեց այն տոնել դեկտեմբերի 25-ին, որը տարածում գտավ ողջ աշխարհում: Սակայն Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց հնագույն ավանդությանն ու առաքելական կանոնին և առ այսօր Քրիստոսի ծննդյան և մկրտության հիշատակը միացյալ տոնում է հունվարի 6-ին՝ Աստվածահայտնություն անվանումով:
Աստվածահայտնության տոնախմբական շրջանը տևում է ութ օր՝ կոչվելով Ս. Ծննդյան ութօրեք, և եզրափակվում է Անվանակոչության տոնով:
Հետևաբար մենք միմյանց ութ օր շարունակ կարող են ողջունել նույն կերպ`
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.
Սրբազան Ավանդություն կայքից է տեղեկությունը: