Ինչպէ՞ս զԱստուած ճանչնալ hogevor qarozner, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Բ օր (Առաջավորաց պահք)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ասում է. «Պահքը աղ է, որ համեմում է մեր կյանքը»:
Ովքեր պահք են պահում, միանգամից կհամաձայնեն այս խոսքերի հետ, իսկ ովքեր չեն պահում, միանգամից կհակառակվեն: Այսպես է նաև ավետարանական ցանկացած պատգամ, ով ականջալուր է, և փորձում է կատարել, տեսնում է, որ հնարավոր է, իսկ ով տեղյակ չէ, ասում է անհնար է: Սուրբ Գիրքն ասում է. «Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի»(Մատթ.7:7) Ով մտել է արդեն հոգևոր կյանքի դռնից ներս, նա տիրապետում է դռներ թակելու հմտությանը և համոզվել է, որ բոլոր դռները բացվում են, ուղղակի ինչպես ասում են` մեկը ներս է բացվում, մյուսը` դուրս, մեկը առաջին թակոցից բացվում է, իսկ մյուսը` պետք է երկար թակել, մի դուռը փայտից է, մյուսը` երկաթյա և այսպես շարունակ: Բայց, որ բոլորը բացվում են, դա փաստում է մեր Տերը` վերը ասված իր խոսքում: Մենք պետք է սովորենք դռներ բացելու գաղտնիքը: Իսկ մենք այդ գաղտնիքը նույնպես կարող ենք սովորել Սուրբ Գրքից, որ ասում է.
«Հայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջը և դի՛ր հույսդ նրա վրայ։ Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ»: Սաղմ.36:6
Վերադառնանք Սուրբ Գր. Լուսավորչի խոսքին, թե պահքը աղ է… Մենք համոզվում ենք մեր կյանքում պահած պահքերով, ամեն պահքից հետո մի համ զգալով մեր կյանքից: Միայն չափավորությունը կարող է մեզ զգացնել տալ կերակրի համը, իսկ երբ չարաշահում ենք այն` չենք զգում կերակրի իրական համը: Պահքը մեզանում ձևավորում է կամքի ուժ: Կամքի ուժը օգնում է մոտենալ Սուրբգրային ճշմարտություններին: Սուրբգրային ճշմարտությունները մեզ տանում են դեպի մեր կյանքի ամենաբարձր նպատակը` ծառայել Աստծուն, հեռանալով չարից: Եվ որ ամենակարևորն է, մեր օգնությունը սպասենք ճիշտ տեղից` մեր Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոսից: Նա Փրկիչ է` ուրեմն մենք` փրկվող: Սովորենք սիրել ճիշտ բաներ և մեր մեջ եղած վատ բաները փոխենք այդ լավերով:
Առաջավորաց Պահքի շաբաթ օր Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակն է: Ոմանք Առաջավորաց պահքը շփոթում են Սուրբ Սարգսի տոնի հետ և թյուրիմացաբար կոչում են սուրբ Սարգսի Պահք: Եկեղեցական օրենքով սուրբերը պաս չունեն, հետևաբար Սբ. Սարգիսը ևս պաս չունի, բայց հակառակ այս իրողության, թյուրիմացությունը և շփոթը շարունակվում է գործածվել: Սրա պատճառներից մեկը թերևս այն է, որ մարդիկ միմյանց փոխանցում են մոռանալով հիշատակել (Առաջավորաց) բառը և միայն հիշել են Սուրբ Սարգիս անունը և պասն էլ նրան է վերագրվել:
Հետաքրքրական է, որ Առաջավորաց պահքը միակն է, որ ունի իր նվիրական կերակուրը: Պահքը լուծվում է փոխինդով կամ փոխինձով, որը հայտնի է Հայաստանում և ամեն տեղ կարելի է գտնել: Պետք չէ, որ մենք սևեռվենք պահոց ուտելիքների վրա, մեզ պետք է միայն աղոթքով խնդրել Աստծու միջամտությունը պահքի ժամանակ և անվերապահ հավատալ խնդրածին, այդ ժամանակ մենք կունենանք բավարար կամք դիմակայելու և սննդի սահմանափակումներին և կենցաղային վատ սովորությունների կրճատմանը: Այս պահքը նաև լավագույն հնարավորությունն է տարին սկսել մաքրված կյանքով, մաքուր խորհուրդներով: