Այդ ե՞րբ է աշխարհը մեզ հանգիստ խոստացել, որ այսպիսի ամուր կապերով կապվել ենք նրան: Երբե՛ք:
Այդ ե՞րբ է Աստված մեզ խաբերով տարել դեպի կործանում, որ այդքան հեռացել ենք Նրանից: Երբե՛ք:
Մի՞թե մենք այսչափ մոլորվել ենք…
Ուրեմն մենք բավարարվում ենք միայն նրանով, ինչ մեր աչքը տեսնում է այս պահին,
բավարարվում ենք միայն նյութականը և տեսանելին ձեռք բերելով, երբ կուշտ ենք գոհ ենք,
երբ առողջ ենք երջանիկ ենք, երբ ունևոր ենք հպարտ ենք, երբ պաշտոնյա ենք իշխող ենք,
երբ աղքատ ենք տրտնջացող ենք, երբ հիվանդ ենք մեղադրող ենք:
Իսկ երկնքի ցնծության և խաղաղության հույսը ո՞ւր է, հավիտենականության ձգտումը ո՞ւր է,
միթե այն չտեսնելու պատճառով կարելի է անտեսել և կառչել ժամանակավոր բաներից…
Հայցենք Սուրբ Ներսես Շնորհալու բարեխոսությունը, իր իսկ խոսքերով աղոթելու և լսվելու համար:
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ
Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար
մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ,
հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ,
հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս: