Երբ ամուսինը վերադարձավ, կինը պատրաստել էր ընթրիքի սեղանը: Միասին ճաշեցին, ամուսինը այլևս չհամբերեց, բռնելով կնոջ ձեռքը, ասաց, որ կարևոր բան ունի ասելու… լարեց բոլոր ուժերը, մի ներքին ձայն նրան համարձակություն տվեց և նա ասաց կնոջը, որ ուզում է բաժանվել նրանից, որ իր սիրտը արդեն ուրիշին է պատկանում, միասին ապրելն արդեն ցանկալի չէ: Զարմանքը մեծ եղավ ամուսնու, երբ կնոջ դեմքի արտահայտությունը չփոխվեց, բայց ցավ տեսավ աչքերի մեջ: Հաջորդ օրը ամուսինը շատ ուշ վերադարձավ, սեղանին մի գրություն գտավ, այսպիսի բովանդակությամբ.«ես չեմ ճաշել, ուղղակի շուտ պառկեցի հոգնածության պատճառով»:Առավոտյան կինը առաջարկեց ամուսնուն մի քանի պայմաններ ամուսնալուծության վերաբերյալ, չպահանջելով ոչինչ ամուսնուց: Միայն խնդրեց, որ ամուսնալուծությունը հետաձգի մեկ ամսով, և հնարավորության սահմաններում այդ մեկ ամիսը սիրալիր լինեն միմյանց նկատմամբ, որովհետև իրենց տղան քննությունների է նախապատրաստվում, չլինի թե իրենց որոշումը ազդի տղայի հոգեբանության վրա, ով դեռ ոչինչ չի զգացել նրանց հարաբերություններից:Եվս մի տարօրինակ առաջարկ արեց ամուսնուն, որ վերջինս այդ մեկ ամսվա ընթացքում իրեն ձեռքերի վրա տանի ննջասենյակից մինչև հյուրասենյակ, ինչպես դա արել էր իրենց հարսանիքի օրը: Ամուսնուն տարօրինակ թվաց առաջարկը, նույնիսկ մտածեց, որ կինը խելքը թռցրել է, բայց համաձայնվեց, որովհետև մտքում ծրագիր ուներ նոր սիրո հետ: Երբ առաջին օրը ձեռքերի վրա տարավ կնոջը, այնքան անսովոր էր, որ նույնիսկ երեխան ծիծաղեց ու զարմացավ : Անցնում էին օրերը, ամուսինը ամեն օր զգում էր որ կինը ավելի թեթև է քան նախորդ օրերը և մի օր էլ զգաց, որ տանում է այնպիսի ջերմությամբ, ինչպես ձեռքերի վրա տարել է հարսանիքի օրը: Տղան գնաց դասի, կինը` աշխատանքի, ամուսինը մնաց մենակ. մի միտք էր նրան տանջում. նա հասկացել էր, որ մանրունքներ են պակասել իրենց ամունական հարաբերությունների մեջ, խորհեց և վճռական դուրս եկավ տնից: Մեքենան վարում էր սովորականից շատ արագ, իջավ մեքենայից, նույնիսկ դուռը չփակեց, վախենալով, որ մի վայրկյանը կարող էր իր որոշումը փոխել: Գնաց սիրուհու մոտ. ասաց, որ փոխել է մտադրությունը ամուսնալուծության վերաբերյալ, ու չի կարող իր հետ ամուսնանալ. դեռ միտքը չավարտաց զգաց ապտակը երեսին և հազիվ հասցրեց լսել դռան չխկոցը և անհարգալից բառեր…
Արդեն վստահ որոշմամբ մտավ ծաղկի խանութ, պատվիրեց վաճառողին որ ծաղկեփնջի բացիկի վրա գրի այսպիսի տողեր.«Սիրելիս ես քեզ ձեռքերիս վրա կտանեմ այնքան ժամանակ, մինչև մահը կբաժանի մեզ»:Վերցրեց ծաղիկը ամենայն ուրախությամբ, մտքում նախապատրաստելով գեղեցիկ նախադասություններ, զղջման խոսքեր կնոջը ասելու համար: Երեկոյան վերադարձավ տուն, կնոջը գտավ անկողնում մահացած: Պարզվեց, որ նա տառապել է քաղցկեղով քանի ամիս շարունակ, մինչ ամուսնու սիրտը զբաղված էր այլ կնոջով: Ամուսինը նույնիսկ չի նկատել նրա տառապանքը: Իսկ կինը վերջին քայլերը արել է միայն նրա համար, որպեսզի ինքը տղայի աչքում մնա որպես սիրող ամուսին, և հոգատար հայր: Մանրուքներ կան, որոնք ընտանիքում շատ ավելի կարևոր են քան դղյակը, շքեղ մեքենան, բանկային հաշիվը… Հետևաբար գտեք ժամանակ ձեր կեսի համար և կատարեք մանրուքներ միմյանց համար, որոնք կդարձնեն ձեզ ավելի մտերիմ ընտանեկան հարաբերություններում: Թող ձեր ընտանիքը լինի ամենաերջանիկը:
Արթուր Պ.
Շատ հետաքրքիր էր…