Վանական Սուրբի խրատի համաձայն աղոթենք միշտ…
Նա այսպես է պատասխանում մեր այս հարցին.
Հարց. Աղոթքն իբրև անհրաժեշտություն ինչպե՞ս զգանք:
Պատասխան. Դուք պիտի պատերազմի գնացած լինեիք, որ մենք
կարողանայինք իրար հասկանալ: Բանակում, պատերազմի ժամանակ,
երբ կենտրոնի հետ շարունակական կապի ու «հարատև լսման» մեջ
էինք, ավելի շատ վստահություն ունեինք: Երբ երկու ժամը մեկ էինք կապվում, մի տեսակ անապահով էինք գգում:
Երբ օրը միայն երկու անգամ` առավոտյան ու գիշերն էինք կապվում, ապա անորոշություն
էինք զգում: Նույնը պատահում է նաև աղոթքի պարագային. մարդը
որքան ավելի շատ է աղոթում, այնքան է՛լ ավելի հոգևոր
վստահություն է զգում: Աղոթքն ապահովություն է:
Մարդն աշխատանքի է գնում ու չգիտի, ողջ-առողջ տուն կվերադառնա՞ արդյոք,
թե՞ հաշմանդամված` ինչ-որ հիվանդանոցում կհայտնվի:
Մի՞թե դա մարդուն չի ստիպում շարունակ ասելու` Քրիստո՜ս իմ, Աստվածամա՜յր իմ:
Եթե աշխարհականներն արժևորեին իրենց վտանգները, ապա աղոթքի
մեջ մեզ` վանականներիս կգերազանցեին, վտանգներից էլ կխուսափեին:
Եթե Աստծո հետ շարունակական կապի ու «հարատև լսման» մեջ ենք, ապա ամեն չարիք կկանխենք: